ՀԱԿ-ում իրար հակասում են

Դատելով ՀԱԿ խմբակցության միմյանց հետ փոխհարաբերությունից’ կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ-ի գործերն իսկապես բարդ են: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«Բանը հասել է նրան, որ Ազգային ժողով ներկայացված նախագծերից մեկի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության երկու անդամներն ունեցան հակադիր ելույթներ: Գագիկ Ջհանգիրյանը, ով իրեն համարում է հայոց լեզվի լավ մասնագետ եւ ԱԺ ամբիոնից դեռեւս հանդես է գալիս որպես դատախազ, պաշտպանեց կառավարության նախագիծը, իսկ Նիկոլ Փաշինյանն այն համարեց անընդունելի: Հասկանալի է, որ ՀԱԿ խմբակցությունում այլեւս որեւէ ընդհանուր կարծիք կամ աշխատանք գոյություն չունի»,- գրում է «Իրավունքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում