«ԱրմենиЯ» հայ-ռուսական արտադրությամբ ֆիլմն արդեն մեծ էկրաններին է

«ԱրմենиЯ» հայ-ռուսական արտադրությամբ ֆիլմն արդեն մեծ էկրաններին է

Մարտի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «ԱրմենиЯ» ֆիլմի փակ դիտումը, որին ներկա էր ֆիլմի դերասանական և աշխատանքային ողջ անձնակազմը:

Երկու ընկերների մասին պատմող ֆիլմը հայ-ռուսական համատեղ արտադրանք է: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, ԱՄՆ-ում Ռուսաստանում և Վրաստանում:

«Սկզբից մտածում էինք, որ ֆիլմը կլինի կատակերգություն, բայց հասկացանք, որ այն դրամայի ժանրում է ավելի լավը: Այն հորինված է, բայց որոշ բաներ վերցրել ենք իրական կյանքից, օրինակ` հոր կերպարը, Արմենի կերպարը, և էլի քան մի քանի կերպարներ ու երևույթներ որոնց վրա հիմնվել ենք ֆիլմը նկարելիս» ,-փակ դիտմանը նախորդող մամուլի ասուլիսում ասաց ֆիլմի պրոդյուսեր Նադեժդա Պետրովան:

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Սոս Ջանիբեկյանը , Միքայել Արամյանը, Հովհաննես Ազոյանը, Արսեն Գրիգորյանը, Սամվել Փոփալյանը, Կարինա Գոնդագսազյանը, Սաթիկ Հախնազարյանը, Վրույր Հարությունյանը , Ալման, Չարլի Արմստրոնգը:

Ֆիլմում գլխավոր հերոսներից Արմանին մարմնավորող Միքայել Արամյանն ասաց, որ առաջին անգամ էր դեր խաղում իր մայրենի լեզվով. «Ինձ համար դա, իհարկե, հեշտ չէր, բայց այն դժվարությունները, որոնք ես հաղթահարեցի՝ նկարահանման այդ գործընթացը դարձրին ավելի հետաքրքրիր»:

Պրոդյուսեր Նադեժդա Պետրովան ակնարկեց ֆիլմի երկրորդ մասի ստեղծման մասին:

Փակ դիտումից հետո խոսեցինք դերասաններից Արսեն Գրիգորյանի հետ, որն, ինչպես մյուս դերասանները՝ ֆիլմը դիտում էր առաջին անգամ: Դերասանը ֆիլմի երկրորդ մաս արտահայտությունը լսում էր երկրորդ անգամ՝ մեր կողմից, իսկ ֆիլմից ստացած տպավորությունների մասին ասաց՝ սովորել է դրանք չպատկերացնել և ամբողջապես վստահել էկրանին. «Ես իմ արած աշխատանքների նկատմամբ շատ քննադատորեն եմ մոտենում, բայց ֆիլմը, ընդհանուր առմամբ, հուզիչ է և խոսուն»:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում