AM | RU
USD
EUR
RUB

Բժշկությունը, վերականգնվող էներգետիկան ու ՏՏ ոլորտն ամուր կապերով միմյանց կապող նուրբ թաղանթները

 

Կենսաբժշկական սարքերի նախագծումից մինչև արտադրություն՝ համալսարանի ներսում

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնի դոցենտ Հարություն Դաշտոյանի աշխատանքային օրվա մի մասն անցնում է նուրբ թաղանթների լաբորատորիայում, մյուսը՝ լսարանում։ Գիտական և ուսումնական գործունեությունը համատեղած երիտասարդ մասնագետը լաբորատորիայում արված հետազոտությունների արդյունքները շտապում է օր առաջ փոխանցել ուսանողներին։ Իսկ հետազոտությունները, որոնցով զբաղվում են նուրբ թաղանթների լաբորատորիայում, բազմազան են։ Կարելի է ասել՝ այն ամենն, ինչ հնարավոր է ստանալ նուրբ թաղանթների կիրառմամբ, այստեղ փորձում են կյանքի կոչել։ Հարությունը դրանց մեծ մասին անձամբ կա´մ մասնակցել, կա´մ էլ մասնակցում է. «Ունենք վակուումային տեխնոլոգիական տեղեկայանքներ, որոնցով ստանում ենք նուրբ թաղանթներ։ Դրանք ստացվում են գոլորշենստեցման, իոնային փոշենստեցման և իմպուլսային լազերային փոշենստեցման մեթոդներով: Վերջինիս հիմքում ընկած է լազերային ճառագայթման փոխազդեցությունը թիրախային նյութի հետ, որի արդյունքում նյութը փոշիանում և նստում է հարթակի վրա։ Այնուհետև ստացված թաղանթները հետազոտում ենք, պարզում կառուցվածքային բնութագրերն ու էլեկտրաֆիզիկական չափումներ կատարում, -էլեկտրոնային և միկրոէլեկտրոնային սարքերի կառուցվածքային մաս կազմող թաղանթների ստացման գործընթացը Հարությունը մանրամասնորեն բացատրում, հետո կիրառության լայն ոլորտներին է անցնում։ -Նուրբ թաղանթները լայնորեն օգտագործվում են միկրո և նանոէլեկտրոնիկայում, կիսահաղորդչային սարքերում, տվիչներում՝ այդ թվում և կենսաբժշկական»։

Քանի որ ամբիոնի անվանումն արդեն իսկ հուշում է, որ հիմնական ուղղություններից մեկը կենսաբժշկական սարքերի ստացումն է, ուստի այստեղ առանձնապես կենտրոնանում են հենց կենսաբժշկական տվիչների մշակման ու ստացման վրա։ Լաբորատոր պայմաններում ստացվող տվիչների մի մասը զգայուն են pH-ի նկատմամբ, այսինքն՝ որոշում են հեղուկի թթվայնությունը կամ հիմնայնությունը, որոշներն էլ միաժամանակ մի քանի պարամետրեր։ Վերջինները կոչվում են համակցված տվիչներ։

Պարզվում է, որ այս տվիչները, համալարելի կոնդենսատորները և մեմրիստորային հիշող տարրերն ավելի սերտ «ազգակցական» կապի մեջ են. դրանց հիմքում ֆերոէլեկտրիկ նյութերի նուրբ թաղանթներն են։ Առանց այդպիսի կոնդենսատորային տարրերի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից ռադիոէլետրոնային սարքերի աշխատանքը: Ֆերոէլեկտրիկ նյութերի սինթեզով առանձին գիտական խումբ է զբաղվում։ Ներկայումս Հարությունն այդ աշխատանքներում ներգրավված չէ, բայց առանց դժվարության ներկայացնում է դրանց առանձնահատկություններն ու առավելությունները. «Դրանք բարդ օքսիդային միացություններ են, որոնք ստացվում են ինքնատարածվող բարձր ջերմաստիճանային սինթեզի եղանակով։ Դրա առավելությունն այն է, որ վառարանում երկարատև, բարձր ջերմաստիճանային մշակման փոխարեն օգտագործվում է վառելիք, որն այդ փոշեխառնուրդի մաս է կազմում և վառվելով՝ անջատված ջերմության հաշվին սինթեզվում է նպատակային նյութը։ Այս եղանակով ստացված նյութերից պատրաստում են կերամիկական թիրախներ, որոնք էլ օգտագործվում են թաղանթների ստացման համար»։

Համակարգչի հիշողությունը մարդկային ուղեղի աշխատանքին մոտեցնելու ճանապարհին

Լաբորատորիայի հետազոտական բազմաթիվ ուղղություններին վերջերս ավելացել է նաև նուրբ թաղանթների օգնությամբ արևային վահանակներ ստանալու ուղղությունը։ Հարությունի խոսքով՝ նույն՝ լազերային փոշենստեցման մեթոդով ստացել են նուրբ թաղանթային արևային փոխակերպիչներ, որոնք շատ ավելի արդյունավետ, քան սիլիցիումի հիմքով պատրաստած վահանակները, արևի էներգիան փոխակերպում են էլեկտրաէներգիայի. «Թեկուզ աշխարհում գրեթե միաժամանակ են սկսել արտադրվել սիլիցիումի և թաղանթային հիմքերով վահանակները, սակայն զարգացումն անհամաչափ է ընթացել։ Այսօր միանշանակ կարող ենք ասել, որ սիլիցիումով ստացված արևային վահանակներն ավելի լայն կիրառություն ունեն ամբողջ աշխարհում։ Հնարավոր է՝ դա պայմանավորված է վերջինների ցածր ինքնարժեքով։ Ճիշտ է՝ բազմաշերտ թաղանթային արևային փոխակերպիչների ինքնարժեքը բարձր է, քանի որ ավելի թանկ տեխնոլոգիայով և կիսահաղորդչային նյութերից են ստացվում, բայց միևնույն ժամանակ ավելի արդյունավետ են. դրանց ՕԳԳ-ն հասնում է 40 տոկոսի, մինչդեռ սիլիցիումային վահանակների արտադրողականությունը 20 տոկոսի կարգի է։ Դրանով պայմանավորված՝ տարբեր են նաև չափերը. եթե առաջինի դեպքում 1 կՎտ հոսանք ստանալու համար անհրաժեշտ է 5 քառ. մետր վահանակ, ապա երկրորդի դեպքում բավարար է դրա կեսը։ Բազմաշերտ թաղանթային արևային վահանակները զուգակցվում են արևի ճառագայթների խտարարների հետ, ուստի ավելի փոքր չափեր ունեն և ավելի թեթև են:

Աշխարհում վերջին տարիներին թափ ստացած մյուս ուղղությունը, որով որոշ ժամանակ է, ինչ զբաղվում է Հարությունը, մեմրիստորային հիշող տարրերի պատրաստումն է։ Համակարգչի հիշողությունը մարդու հիշողությանը մոտեցնող մեթոդը բավականին հեռանկարային ճյուղ է համաշխարհային գիտության մեջ, վստահ է երիտասարդ հետազոտողը. «Դրանք մի շարք առավելություններ ունեն. էներգաանկախ են, այսինքն՝ համակարգիչն անջատելուց հետո հիշողությունը չի ջնջվում, պահպանվում է։ Արագագործ են, փոքր չափսեր ունեն և որ ամենակարևորն է՝ դրանում հնարավոր է տրամաբանություն ներդնել. հիշողության և տրամաբանության համակցումը համակարգչի աշխատանքը կմոտեցնի մարդու ուղեղի աշխատանքին»։

Այս հետազոտությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկի՝ Գերմանիայի Յուլիխ քաղաքում գտնվող գիտահետազոտական կենտրոնի հետ միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնը համագործակցում է արդեն երկու տարի։ Հայ մասնագետները մասնակցել են այնտեղ կազմակերպված գիտական դպրոցին և փոխանակման ծրագրերին, փորձով փոխանակվել գերմանացի գործընկերների հետ։ ՀՀ Գիտության պետական կոմիտե ներկայացված դրամաշնորհային ծրագիրը հաստատվելու դեպքում հայ ու գերմանացի մասնագետների համագործակցությունն ավելի կխորանա։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Պուտինը հայտարարություն է արել 6 ժամյա բանակցություններից հետո Պուտինի և Էրդողանի միջև բանակցությունները շարունակվում են ավելի քան 6 ժամ Մեկուկես տարի ամբողջ իշխանական ռեսուրսը զբաղված է երկու հոգով` Ռոբերտ Քոչարյանով և Հրայր Թովմասյանով. Մեդիափորձագետ Արսեն Բաբայանի գործով դատական նիստն այսօր տեղի չի ունենալու (Տեսանյութ) Կրկին թիրախավորվել է ընտանիքը. ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան Նիստ տեղի չի ունեցել, այն նշանակվել է վաղը, Արսեն Բաբայանին դատարան չեն բերել Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին Ակնկալում էի դատարանի առջև տեսնել այն մարդկանց, ում խախտված իրավունքները վերականգնել է Արսեն Բաբայանը. Լիկա Թումանյան Արսեն Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեց, որ Հայաստանում իրավապաշտպանները մեռել են. Մալյան Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան Ռուսական նավը աղետի ազդանշան է տվել Նորվեգիայի ափերի մոտ փոթորկի ժամանակ Դատարանը որոշում է Արսեն Բաբայանին կալանավորելու հարցը Մարինա Խաչատրյանը ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես ջրի երկու կաթիլ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ) Բակո Սահակյանը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով Ուղեբեռն ինքնաթիռ տեղափոխելիս պայուսակներից մեկը պայթել է (տեսանյութ) Զիմբաբվեի ազգային պարկում սովից ու երաշտից 55 փիղ է սատկել (տեսանյութ) Հենց գաղտնիության շղարշի տակ են քողարկված լինում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր. Մանե Թանդիլյան (Տեսանյութ) Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են. Գևորգ Պետրոսյան 2020թ. բյուեջով նախատեսված եկամուտներն ու ծախսերն իրականում ցույց են տալիս իշխանությունների համար սահմանված առաջնահերթությունները. փորձագետ Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ Սա ուղղակի խայտառակություն է. Էդմոն Մարուքյանը՝ գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին Քննչականից այցելել են «Լուսավոր Հայաստան» Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունն՝ Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալության կապակցությամբ Վահե Հովհաննիսյան. Իրականություն՝ ոչնչի մասին Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման բողոքարկման նիստը կանցնի դռնփակ Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան (Տեսանյութ) Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է Տիրող ցինիզմի ու ռեպրեսիվ բեսպրեդելի հատակը դեռ չի երեւում եւ այն անվերջ խորն է. Արման Սաղաթելյան Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան Հայաստանում բուծված ռուսաֆոբների օրակարգը սնանկ է ճանաչվել Ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը. Ռուբեն Մելիքյան Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է. Ռուբեն Մելիքյան Աղասի Ենոքյանի ճեպազրույցը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի և Արսեն Բաբայանի նկատմամբ տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ. Ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan