Նախագահ չի նշանակում թագավոր. Էրդողան

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել իր ղեկավարած Արդարություն և զարգացում կուսացության մարզային մասնաճյուղերից մեկում և խոսել  գալիք տարվա պլանների մասին:

Նա մասնավորապես նշել է, որ 2014-ը ընտրական տարի կլինի Թուրքիայի համար: Մարտին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ տարվա կեսին նաև նախագահական ընտրություններ: Էրդողանը խոսել է նաև սահամանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին, որով Թուրքիան նախատեսվում է դարձնել նախագահական հանրապետություն:
Էրդողանը խսել է նաև քրդական PKK-ի զորքերի դուրս բերման մասին և նշել , որ այդ գործընթացը հաջողությամբ կավարտվի հենց հաջորդ տարի, որը հնարավորություն կտա Թուրքիային հաղթահարել ևս մեկ խոչընդոտ և աճ արձարագրել դեմոկրատիայի ոլորտում:

Այնուհետև Էրդողանը անդրադարձել է նաև նախագահական կառվարաման անցման շուրջ ծավալված բանավեճերին և նշել, որ նախագահ չի նշանակում թագավոր: Թուրքիայի վարչապետը, որն ալևս գործող սահամանադրության համաձայն չի կարող պատգամավոր դառնալ և հավակնում է բարեփոխումների միջոցով զբաղեցնել Թուրքիայի նախագահի պաշտոնը, խնդրել է իր կուսակից ընկերներին այս ամենը բացատրել այն մարդկանց, որոնք անտեղյակությունից ելնելով վախենում են, որ այս կերպ բռնապետական կարգեր կհաստատվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում