Շախմատային թագի հետևից. Բեռլինում մեկնարկեց հավակնորդների մրցաշարը. ՈՒՂԻՂ

Շախմատային թագի հետևից. Բեռլինում մեկնարկեց հավակնորդների մրցաշարը. ՈՒՂԻՂ

Բեռլինում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ ներկա գտնվելու Բեռլինում մարտի 10-28-ը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Որպես մրցաշարի պատվավոր հյուր` Հայաստանի Նախագահը մարտի 10-ին կկատարի խաղի խորհրդանշական առաջին քայլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի անդրանիկ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենի հետ: Ալեքսանդր Գրիշչուկը սև խաղաքարերով ուժերն է չափում Վլադիմիր Կրամնիկի, Կարյակինը` Մամեդյարովի, իսկ Կարուանան` Սոյի հետ:

14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում