ԲՀԿ-ն 5 հազար դրամ ընտրակաշառք է բաժանել

Aravot.am-ի տեղեկություններով, Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ թաղամասում ԲՀԿ-ն շաբաթ, կիրակի օրերին իրենց օգտին քվեարկելու խոստում տված բնակիչներին հինգ հազարական դրամ է բաժանել: Մայիսի 5-ին ավագանու ընտրություններին ԲՀԿ-ին քվեարկելու խոստում տված բնակիչների անձնագրային տվյալներն էլ գումարի դիմաց ԲՀԿ-ականները գրանցել են իրենց գրանցամատյանում:

«Որեւէ նոր բան չունեմ ասելու: Եթե կա ընտրակաշառքի դեպք, պետք է դիմեք ոստիկանություն’ անկախ նրանից, ով որ կուսակցությունն է ներկայացնում, ով որ խախտում է օրենքը պետք է կրի պատասխանատվություն: ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանում, դա գրում է մամուլը: Այսքանը»,- ասաց ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը եւ անջատեց հեռախոսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում