Լոնդոնյան փորձագետները հեռանկարներ են տեսնում Հայաստանի արվեստի շուկայի հետ համատեղ աշխատանքում

Լոնդոնյան փորձագետները հեռանկարներ են տեսնում Հայաստանի արվեստի շուկայի հետ համատեղ աշխատանքում

Բրիտանական Bonhams աճուրդի տան ռուսական արվեսի բաժնի մասնագետը խորհրդատվություններ կանցկացնի Երևանում: Այս մասին տեղեկացնոիմ է Aysor.am-ը։

Մարտի 27-ին Bonhams ընկերության առաջատար փորձագետն ու ռուսական արվեստի բաժնի տնօրեն Դարյա Չերնենկոն հրավիրում է ռուսական արվեստի հայ կոլեկցիոներներին գեղանկարչության, դեկորատիվ-կիրառառական արվեստի նմուշների և սրբապատկերների անվճար և կոնֆիդենցիալ գնահատմանը:

Դարյա Չերնենկոյի համոզմամբ, Հայաստանում առկա է բավարար հետաքրքրություն միջազգային աճուրդի շուկայում մասնակցության հանդեպ:

«Հայաստանում` գեղանկարչական դպրոցի հարուստ պատմությամբ, նույնպես գոյություն ունի հավաքածու ստեղծելու հնագույն ավանդույթը: Հավանաբար, ամենահայտնի անունը, որն ասոցացվում է այս երևույթի հետ` Արամ Աբրահամյանն է, ում արժեքավոր կոլեկցիան հիմք հանդիսացավ Երևանում ռուսական արվեստի թանգարանի ստեղծմանը», – նշում է ոլորտի փորձագետը:

Ընկերության մասնագետների վստահմամբ, Bonhams տան հաճախորդների թվում են Հայաստանի նշանավոր կոլեկցիոներները, սակայն կազմակերպիչների համար հետաքրքրական է համագործակցությունը նոր մասնակիցների հետ:

Դիտարկումները ցույց են տվել, որ առավել հաճախ դա ընտանիքներ են, որոնցում սերնդեսերուն հավաքում էին 19-րդ և 20-րդ դդ. առավել նշանակալի ռուս գեղանկարիչների գործեր, Faberge և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, ռուսական էմալ, արծաթ, ճենապակի և ռուսական սրբապատկերներ: Նախաձեռնության նպատակն է` կոլեկցիոներների և աճյուրդի տան համատեղ աշխատանքն ու ինտեգրումը միջազգային արտ-գործընթացներին:

«Հայկական դպրոցը կարևոր տեղ է զբաղեցնում ռուսական և սովետական պատմության մեջ», – նշում է Դարյա Չերնենկոն:

Միջոցաոումը կանցկացվի մարտի 27-ին, «Գրանդ Հոթել Երևան»-ում: Արվեստի նմուշները, որոնց տերերը կցանկանան հանել աճուրդային վաճառքի, կներկայացվեն հունիսի 6-ին, Լոնդոնում` Bonhams ռուսական արվեստի աճուրդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում