ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից` շնորհավորելով իր հայաստանցի գործընկերոջը’ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանն իր ուղերձում ասել է.

«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 21 տարիների ընթացքում Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները նորանոր արդյունքների են հանգեցրել: Մեր երկրների միջև կայուն կերպով ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, աստիճանաբար ընդլայնվում է բիզնես համագործակցությունը, ակտիվանում են հումանիտար կապերը, սերտորեն համագործակցություն է ընթանում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Փորձը ցույց է տալիս, որ մեր երկրների միջև բարեկամական համագործակցության զարգացումը բխում է թե´ մեր երկրների և թե´ մեր ժողովուրդների կենսական շահերից: Ես բարձր եմ գնահատում Ձեր կաևոր ներդրումը և մշտական ուշադրությունը Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման նկատմամբ: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում Ձեզ հետ միասին ամեն ջանք գործադրել՝ բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, Ձեր երկրին՝ բարգավաճում և հզորություն, իսկ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում