Դամասկոսում պայթյունի հետևանքով տուժած սիրիահայերի մասին դեռ տեղեկություն չկա. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն դեռ տեղեկություն չունի Դամասկոսի Ալ-Մերժե շրջանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանի դեսպանատունը, ահաբեկչության հետևանքով սիրիահայեր տուժել են, թե՝ ոչ. տվյալները ճշտվում են: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀ դեսպանատան աշխատակիցները չեն տուժել, դեսպանատանը նյութական վնաս չի հասցվել:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ, տուժել’ 70 մարդ, որոնցից շատերը ծանր վիճակում են:Ըստ ականատեսների, պայթել է ականապատ մեքենան: Մերձակա տների պատուհանների ապակիները կոտրվել են, վնասվել են կայանված ավտոմեքենաները:

Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Իշխանությունը մեղադրում է զինյալ ընդդիմադիրներին: Նրանք դեռ չեն մեկնաբանել ահաբեկչական գործողությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում