Վահան Հովհաննիսյանը ուզում եմ իմանալ, թե ովքե՞ր են ԱԺ-ի «խառոշիները»

Վահան Հովհաննիսյանի հայտարարությունն ԱԺ-ում. Ուզում եմ իմանալ’ ովքե՞ր են այս դահլիճի «խառոշիները»

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների միջադեպին և այդ կապալցությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարություններին:

Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ոստիկանապետի հայտարարությանը, որ որոշ պատգամավորներ իերն զանգահարել և խնդրել են, որ Գյումրու դեպքերի հետ կապված ցուցմունք չտան,  ասաց. «Ես առաջարկում եմ, որ ԱԺ նախագահը դիմի ոստիկանապետին և ստանա այն պատգամավորների անունները, ովքեր զանգել են ոստիկանապետին»:

Վահան Հովհաննիսյանն առաջարկեց էթիկայի հանձնաժողում քննել հենց այդ պատգամավորների հարցը: «Ես ուզում եմ իմանալ’ ովքե՞ր են այս դահլիճի «խառոշիները», ովքե՞ր ինձ կարող են պարտադրել կամ ովքե՞ր են, որ ներկայանում են իմ անունից, քանի որ պատգամավորներ են և մեր ինսիտուտի անունից իրենց թույլ են տալիս դիմել ոստիկանապետին’ ասելով, թե «մեր ախպերները թող ցուցմունք չտան, որովհետև ամոթ ա»»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում