Վլադիմիր Կարապետյան. Եթե ուզում ես փոփոխություն’ քվեարկիր ՀԱԿ-ի օգտին

Ազատության հրապարակում շարունակվում է Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը: Քիչ առաջ ելույթ ունեցավ ՀԱԿ քաղխորհրդի անդամ Վլադիմիր Կարապետյանը: 

«Ավարտին է մոտենում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը և ես, որպես դրա մասնակիցներից մեկը, ցանկանում են կիսվել իմ տպավորություններով:Մեր երիտասարդ ու չափազանց կարող թիմի հետ միասին մտել եմ հարյուրավոր բնակարաններ Նոր Նորք վարչական շրջանում: Կարող եմ ևս մեկ անգամ հաստատել իմ ընկերոջ’ Արման Մուսինյանի օրերս արված հայտարարությունը, որ Հանրապետականը չունի ձայներ Երևանում»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Ըստ նրա` հասարակությունը կարոտ է փոփոխությունների:

 «Եթե ուզում ես փոփոխություն’ քվեարկիր Հայ Ազգային Կոնգրեսի օգտին: Իմ պատկերացրած քաղաքապետը պետք է լինի ժամանակակից մարդ, համակողմանի զարգացած, արդի մարտահրավերները դիմագրավելու պարտրաստ անձնավորություն: Մի խոսքով’ Վահագն Խաչատրյան»,- ամփոփեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում