Վահագն Խաչատրյան.Երևանը սովորական քաղաքացու համար դառնում է անհարմար

«Հինգ օր հետո տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները: Հինգ օր հետո մենք հնարավորություն ենք ունենալու ապացուցելու, որ ի վիճակի ենք արմատական փոփոխություններ իրականացնել մեր կյանքում»,- Ազատության հրապարակում ասաց Երեւանի ավագանու ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորոխ Վահագն Խաչատրյան:

Վերջինս նշեց, որ  ֆորմալ իմաստով, սա տեղական նշանակության քաղաքային ընտրություններ են, սակայն ըստ էության՝ համապետական, քանի որ Երևանը մեծ կշիռ ունի հանրապետությունում:

Խաչատրյանի խոսքով՝ Երևանը սովորական քաղաքացու համար դառնում է անհարմար քաղաք:

«Այսօր խոսում ենք կանաչ տարածքների մասին, բայց ախր մենք կորցնում ենք մեր քաղաքացուն, մեր երևանցուն, որովհետև մարդիկ հեռանում են»,- ասաց Վահագն Խաչատրյանն ու ընդգծեց, որ հենց արտագաղթի կանխման հարցն է լինելու ՀԱԿ-ի լուծվելիք առաջնային խնդիրը:

«Կարելի է հետ բերել կանաչ տարածքը, կարելի է հետ բերել ծաղիկն ու նստարանը, բայց հեռացած քաղաքացին՝ ոչ»,-ասավ նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում