Ի՞նչ կաներ Գալուստ Սահակյանն Աղվան Հովսեփյանի փոխարեն

«Ես դատախազության տեղը լինեի, կհանեի բոլոր արդյունքները, թե ինչպե՞ս քանդվեցին գործարանները, մինչեւ հիմա առանց աշխատելու եւ ապրում են ճոխ, եւ կարողանում են մասնակցել ընտրություններին». «Առավոտ» թերթը մեջբերում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի պատասխանը Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը ստուգելու մասին ՀԱԿ-ի կողմից գլխավոր դատախազին ներկայացրած դիմումին։ ««Մարդիկ մտածում են, որ իշխանության գալն այն որդեգրումն է, որ իրենք են ունեցել։ Երբ իշխանավոր էին, տանում էին, հիմա իրենց սրբի տեղ են ներկայացնում»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ չհամաձայնելով մեր դիտարկմանը, որ ներկայիս իշխանավորներն էլ են տանում։ Ըստ նրա՝ հիմա ազատ տնտեսական համակարգ է, եւ բնական է, որ մարդիկ ձգտում են ու հարստանում»,- գրում է «Առավոտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում