Խաչատուր Սուքիասյանը տնտեսության զարգացման առաջարկներ է ներկայացրել

«Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը երեկ հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Կարծում եմ՝ կարելի է իրագործել մի ծրագիր, որը ես կանվանեի տնտեսության «հայկականացում» (արմենիզացիա)»»,- գրել է Սուքիասյանը։ Նա առաջարկում է կառավարության եւ տնտեսվարողների համատեղ ջանքերով ստեղծել մի գործուն մեխանիզմ, որի պայմաններում Հայաստան ներկրվող ապրանքները սահուն փոխարինվեն տեղական արտադրության նույն ապրանքներով։ Դա, ըստ Սուքիասյանի, պետք է իրականացվի մանակրկիտ ու մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում, որոնց շնորհիվ պարզ կդառնա, թե Հայաստանում արտադրված որ ապրանքները կլինեն մրցունակ։ Միեւնույն ժամանակ, Սուքիասյանը սխալ է համարում ներկրվող ապրանքների առաջ արհեստական խոչընդոտ ստեղծելը։

Իր հրապարակման մեջ Սուքիասյանը մատնանշել է այն խնդիրները, որոնք առաջ կգան «հայկականացման» ընթացքում։ Եվ առաջին հերթին, ըստ Սուքիասյանի, դա որակյալ աշխատուժի բացակայությունն է։ Սակայն նա նաեւ առաջարկներ է ներկայացնում, թե ինչպես պետք է լուծվի այդ խնդիրը»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում