Էդուարդ Շարմազանով. Երևանցիների մեծ մասը իրենց «դարդուցավի» լուծումը կապում են գործող քաղաքապետի հետ

Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Կենտրոն վարչական շրջանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 5-ին Երևանու ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ երևանցիների մեծ մասը իր «դարդուցավի» լուծումը կապում է գործող քաղաքապետի հետ, չնայած որ մրցակիցները զբաղված են նրան քարկոծելով: Այս մասին գրել է 168.am-ը։

«Ամենահեշտ բանը քննադատելն է, բայց մենք որոշել ենք’ դեստրուկտիվ և քաղաքական դաշտից դուրս հայտարարությունները չմեկանաբանել»,- ասաց ՀՀԿ նախընտրական շտաբի պետը:

Էդուարդ Շարմազանովը, սակայն, անդրադարձավ իրենց մրցակիցների այն հայտարարություններին, թե չեն հավատում Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ անցկացրած վերջին սոցհարցումների տվյալներին՝ ասելով.

«Այ ես ձեր հոր Աստծուն մեռնեմ, բա որ չեք հավատում, ինչո՞ւ եք առավոտից իրիկուն քարկոծում, ձեր գործով զբաղվեք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում