Զարուհի Փոստանջյան. Մենք ինքներս պետք է բուժենք մեզ, գտնենք մեր մեջ այդ ուժը և լուծենք մեր բոլոր խնդիրները

ԵԽԽՎ-ն քաղաքական մարմին է և հետապնդում է քաղաքական շահ և այն պետությունների շահերը, որոնք այնտեղ ունեն ավելի մեծ ազդեցություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում մի զեկույց կար Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Ես իմ անհամաձայնությունն էի հայտնել ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցին՝ նշելով, որ ընտրությունները կեղծված են եղել»,-ասաց նա և հավելեց՝ «մայիսից Հայաստանը նախագահելու է Եվրախորհրդում, և այդ վեց ամսվա ընթացքում մենք անելիքներ ունենք Հայաստանի ներկա իրավիճակի հետ կապված»։

Շարունակելով խոսքը’ Զ. Փոստանջյանն ասաց, որ ՀՀ ներքին կյանքը շատ տեսանելի է Եվրոպայի համար և բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում։

«Մենք ինքներս պետք է բուժենք մեզ, գտնենք մեր մեջ այդ ուժը և լուծենք մեր բոլոր խնդիրները։ Ոչ ոք չի գալու մեզ համար ազգային պետություն ստեղծի: Մենք պիտի հասկանանք, որ անհրաժեշտ է ունենալ ժողովրդավարական համակարգ»,- ասաց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում