AM | RU
USD
EUR
RUB

Բեմի մարդը, ով 52 տարում կերտել է շուրջ 150 կերպար. Քաջիկ Հարությունյան

 

Ավելի քան կես դար է՝ Քաջիկ Հարությունյանը մեկ մետր բարձրությամբ հարթակից պատկերում է կյանքը՝ իրական, դրամատիկ ու գունեղ…Միակ բանը, որի մասին վախենում է մտածել Ստեփակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խարխուլ շենքի հավատարիմ «բնակիչը», բեմին հրաժեշտ տալն է…Թատրոնի, բեմի ու կյանքի մասին ԼՂՀ ժողովրդական արտիստի ընկալումներն ու խոհերը՝ ստորև ներկայացված հարցազրույցում։


-Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք հայտնվել թատրոնում:

-Մի անգամ Սուրեն Քոչարյանը հյուրախաղերով եկել էր Շուշի` իր բազկաթոռով (ժպտում է,-հեղ.), նա Թումանյան էր ասմունքում, ոչ թե արտասանում, այլ` ասմունքում: Ես այն ժամանակ փոքր երեխա էի, կլանված լսում էի: Այդ ժամանակ ծնվեց երազանքս`երբևէ դառնալ նրա պես դերասան: Այդ օրվանից հետո ամեն անգամ, երբ ինձ հարցնում էին` ինչ ես դառնալու, պատասխանում էի` դերասան: Բայց ամեն ինչ այնքան հետաքրքիր էր…5-րդ դասարանից հայրս ինձ տեղափոխեց գիշերօթիկ դպրոց, պատճառ այն չէր, որ սոված էինք մնում. հայրս մանկավարժ էր, մայրս` տնային տնտեսուհի, ու մենք միշտ ցորեն հաց էինք ուտում, ուղղակի հորս ընկերը` շուշվեցի հարգված մանկավարժ Արսեն Խաչատրյանը, խորհուրդ տվեց մեզ` երեխաներիս կրթության տալ այդ գիշերօթիկում, հայրս էլ որոշեց, որ 8 զավակներից հենց ես պետք է այդտեղ սովորեմ: Ու տեղափոխվեցի գիշերօթիկ: 8-րդ դասարանն ավարտելուց հետո եկա Ստեփանակերտ, որպեսզի սովորեմ գյուղատնտեսական քոլեջում, բայց մտքումս միշտ թատրոնն էր… Առաջին կուրսում էի, երբ երջանկահիշատակ, ժողովրդական դերասան Միքայել Հարությունյանը թատերական խումբ ստեղծեց, ես էլ ընդգրկվեցի: Տեսնելով, որ մեջս կայծ կա` առաջարկեց գնալ թատրոն, հաճույքով համաձայնվեցի, ու երազանքս սկսեց իրականանալ: Առաջին կուրսից հետո թողեցի քոլեջն ու Հարությունյանի ձեռքից բռնած` մտա թատրոն:

Սկզբում, որպես սկսնակ, կողմնակի դերեր էին խաղում։ Մի անգամ էլ այնպես ստացվեց, որ «Մխիթար սպարապետ» պետք է բեմադրեինք, գլխավոր դերակատարներից մեկը, ով պետք է մարմնավորեր Մխիթարի որդուն, գնացել էր Երևան` քննություն հանձնելու: Ազդագրերն արդեն կպցրած, օրը հայտարարված, ուզած-չուզած պետք է բեմադրեինք։ Ռեժիսորն ինձ հարցրեց` կարո՞ղ ես այդ դերը գոնե փրկել, ասացի՝ այո։ Ներկայացումը խաղացի, իսկ հաջորդ օրը հայտարարությունների տախտակի վրա կարդացի «շնորհակալությունը»…Այդ պահից ինձ սկսեցի դերասան զգալ։ Դրանից հետո կենտրոնական դերեր էի խաղում։

-Ի՞նչ է տվել Ձեզ թատրոնը, ի՞նչ` Դուք թատրոնին։

-Ամեն ինչ: Ես խաղացել եմ մոտ 150 դեր` այդ թվում բազմաթիվ գլխավոր դերեր: Գիտե՞ք` ինչ է նշանակում 100 կամ 150 դեր, նշանակում է նույնքան կերպար մարմնավորել: Եթե գողի պետք է մարմնավորեմ, որոշ ժամանակ շփվում եմ այդպիսի մարդու հետ, հասկանում բնավորությունը, նիստուկացը, նոր միայն ստանձնում դերը, որ կարողանամ ստեղծել կերպարը, ճիշտ ներկայանալ: Դա գործում է բոլոր դեպքերում: Թատերական ներկայացումը կյանքից վերցրած կտոր է, որը բեմից մատուցում ես հանդիսատեսին: Պետք է բնական լինես:

-Բեմի վրա մի՞շտ է հաջողվում մի կողմ թողնել անձնականը:

-Ես շատ շնորհակալ եմ կնոջս: Հուզվեցի, գիտե՞ք(աչքերը լցվում են,-հեղ.) Կինս նույնպես աշխատում է թատրոնում, բայց ոչ որպես դերասան։ Ամեն անգամ, երբ իմանում է, որ հոգեբանական, ծանր կերպար պետք է մարմնավորեմ, ինձ լրիվությամբ ազատում է տնային հոգսերից, ասում է` դերիդ վրա աշխատիր: Նա գիտի` ինչ է դերասանը, բեմը, մարդը… Բեմն ինձ համար սրբություն եղել է, կա ու կմնա: Բեմը կյանքից մեկ մետր բարձրությամբ հարթակ է, այն մեկ աստիճան բարձր է, ուստի դերասանը պարտավոր է այնպես խաղալ, որ դահլիճում նստած պրոֆեսորն էլ զգա, որ բեմի վրա խելացի մարդ է կանգնած:

-Իմպրովիզներ հաճա՞խ եք անում:

-Դերից է կախված։ Կան կերպարներ, որ թույլ են տալիս անել այն, ինչ ուզում ես, միայն թե կերպարից դուրս չգաս: Ինձ հրավիրել էին «Կյանք ու կռիվ» ֆիլմում մի փոքրիկ դեր խաղալու, կարճ դրվագ էր: Երբ վերջացրինք, գնացի ռեժիսոր Մհեր Մկրտչյանին հրաժեշտ տալու, ասաց` ո՞ւր ես գնում, քեզ ո՞վ է թողնում, որ գնաս, դեռ մի դրվագ էլ կա նկարելու: Առավոտյան ասաց, թե մոտավորապես ինչ է ուզում, որ լինի: Այդ դրվագն ամբողջությամբ իմպրովիզ արեցի ու շատ հավանեց…Ուրախ եմ, որ այդ մարդուն հանդիպեցի, տեսա նրա` դերասանների հետ աշխատելու ձևը, ինքն իր ու դերասանների նկատմամբ ունեցած խստապահանջությունը:

-Թատրոն ու կինո. ինչպե՞ս եք զգում Ձեզ թե´ մեկում, թե´ մյուսում:

-Թատրոնը մի բան է, կինոն` այլ: Ֆիլմը ճանաչում է բերում դերասանին: Այստեղ եթե դու ոչինչ չես ավելացնում` իմպրովիզ չես անում, ու քեզ կարողանում ես դրսևորել, ապա «դուբլներ»-ով ստանում ես այն, ինչ պետք է։ Իսկ բեմում չես կարող «դուբլ» անել, այստեղ ամեն ինչ պետք է իսկական, բնական լինի։ Բեմը կենդանի արվեստ է։ Օրինակ` Ջիվանու (նա մեր թատրոնի սան է) «Թևանիկ» ֆիլմի գլխավոր հերոսը դերասան չէ, Աղդամում ոչխար էր պահում` հովիվ էր: Ռեժիսորը հենց նրան հանդիպեց, զգաց, որ իր ֆիլմի հերոսը հենց նա պետք է լինի: Թևանիկի դերակատարը բեմին ծանոթ չէր, բայց ֆիլմը հաջողվել է:
Դերասան լինելն ինձ համար մեծ պատիվ է: Հիմա ընկալումները փոխվել են. ժամանակ կար, որ դերասաններին պատկառանքով էին վերաբերվում: Հույս ունեմ, որ երբևէ նորից այդպես կլինի…

-Լավ դերասանը կարո՞ղ է ունենալ սիրելի ու չսիրելի դերեր, իրավուքն ո՞ւնի հրաժարվելու դերից:

-Հետաքրքիր հարց է։ Նախ ասեմ, եթե ռեժիսորը դերը տալիս է դերասանին, ուրեմն գիտի, որ նա կարող է խաղալ: Լավ դերասանը դերից հրաժարվելու իրավունք չունի: Դու լավ կերտիր կերպարը, այսինքն` այնքան լավ խաղա այդ բացասական դերը, որ հանդիսատեսը զգա դա, ընկալի: Ինչ կերպար ասես մարմնավորել եմ` «բոմժ»-ից մինչև մեծահարուստ։ Ճիշտ է, եթե էությամբ բարի ու դրական մարդ ես, դժվարությամբ ես բացասական դեր խաղում, բայց չպիտի դուրս գաս կերպարից, մինչև վերջ պարտավոր ես մնալ կերպարի մեջ:

-Հանդիսատեսը կարո՞ղ է տարբերել պրոֆեսիոնալ դերասանին ոչ պրոֆեսիոնալից։

-Բեմը հայելի է, դահլիճում նստած հանդիսատեսն ամեն ինչ տեսնում է. ամեն մի շարժումը, միմիկան: Դերասանի համար շատ կարևոր են բառը, առոգանությունը: «Ը» գաղտնավանկը հանդիսատեսը պետք է լսի: Դերասանն իրավունք չունի թլիկ լինելու, քթի տակ խոսելու: Ընդհանրապես դժվար է դերասան դառնալը, դերասան ծնվում են, կայծը պետք է լինի մեջդ: Մեր թատրոնի սյուները հիմնականում դերասանական կրթություն չունեին, բայց անկրկնելի էին բեմում:

-Նոր սերունդը կարո՞ղ է շարունակել «սյուներ»-ի գործը:

-Շնորհաշատ երիտասարդներ շատ ունենք, բայց նրանք էլ շնորհաշատ ռեժիսորների կարիք ունեն, որ նրանց ձեռքը բռնած` բեմի վրա քայլելն ու խոսելը սովորեցնեն: Երիտասարդներին նաև փորձառու խաղընկերներ են պետք, որպեսզի համատեղ ուժերով կարողանան հասնել հաջողության: Ու մի բան էլ. ամեն մի կերպար համապատասխան գրիմ է պահանջում, ինչն այսօր շատ քիչ է հանդիպում: Ես տարեկանում Չիլիսով եմ խաղացել և միայն ձեռքիս դաջվածքից են հասկացել, որ ես եմ:


70 տարին վերջերս բոլորած սիրված դերասանը բեմից այն կողմ միայն բեմն է տեսնում.

Եթե չլինեիք դերասան…

-Կլինեի դերասան:

-Եթե մի օր հանկարծ զգաք, որ կտրվել է հանդիսատեսի հետ կապը…

-Աստված ոչ անի:

-Եթե իմանաք, որ բեմ եք բարձրանում վերջին անգամ…

-Դա մեծ ողբերգություն կլինի ինձ համար:

-Ինձ ոգեշնչում է…

-Ժողովուրդս, հանդիսատեսս:

-Ես երազում եմ…

-Այնպիսի մի դեր խաղալ, որ խաղացածս դերերից լրիվ տարբերվի։


Զրուցեց Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Լրահոս
«Հրապարակ». Որտեղի՞ց այսքան ոստիկան հայտնվեց մեր երկրում, ո՞ւր էին նրանք 2018-ի դեպքերի ժամանակ «Հրապարակ». Փաշինյանի թիմը հակամարտող կողմերի է բաժանվել «Հրապարակ». Պուտինի խոսքերը մտահոգել են իշխանականներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 4 Ղարաբաղ ուղարկված թուրք հատուկջոկատայինների նպատակը ռուս խաղաղապահների դեմ դիվերսիա կազմակերպելն է. ռուս գեներալ ԵՊՀ դասախոսներն ու ուսանողները մտադիր են դասադուլ և գործադուլ անել (տեսանյութ) Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձև Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները անհնազանդության ակցիա արեցին. (տեսանյութ) «Նիկոլ, դավաճան, հեռացիր»․ քաղաքացիները բանջարեղենով լի արկղերով փակել են Մաշտոցի պողոտան. ՈՒՂԻՂ ԱԱԾ. Աշխատանքից ազատվել է 8 աշխատակից ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը հրավիրվել է ԱԱԾ․ ՈՒՂԻՂ Ընդդիմության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հյուսիսարևմտյան Իրանում ձերբակալվել է 3 ահաբեկիչ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները մոտեցել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել՝ պետք է հետ գնաք, սա մեր տարածքն է «Չինաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններին». ՉԺՀ ԱԳՆ Քրեական գործ հարուցել Փաշինյանի դավաճանական գործողությունների փաստերով. դատախազության դիմաց ակցիա տեղի ունեցավ (տեսանյութ) Ես հիմա Ստեփանակերտ չեմ գնում, որովհետև իմ անվտանգությունը ապահովված չէ. Շուշիի բնակիչ (տեսանյութ) ԼՀԿ նախագիծը. Գերի ընկած պայմանագրային զինծառայողները պահպանում են պաշտոնային դրույքաչափը Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից ԱԱԾ պաշտոնյան հայտնել է հեռանալու մասին Ռուսաստանում արհեստական բանականությամբ զինամթերք են ստեղծել Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին «Նիկոլ, հեռացիր, որ կառուցենք»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիներն «արժանապատվության երթ» արեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները Հայաստանի ապիկար իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ի վիճակի չէ պաշտպանել մեր պետության շահերը. Սաղաթելյան Իջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ) ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 34 զինծառայողի անուն Մանե Թանդիլյան. Իմ ներգրավումը վստահ եմ թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին ԱՄՆ հետախուզությունը նախատեսում է հետազոտել Ռուսաստանի և Չինաստանի տարածքներից ստացված տեղորոշման տվյալները ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինծառայող «Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի․ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել «Հրապարակ». Փաշինյանը վախենում է սեփական թիմից, որ իմպիչմենթ կհայտնեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 2 Փաշինյանը, իր պատգամավորները պարտության սիմվոլ են և պետք է դադարեն երևալ. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը տեր չի կանգնում զինվորին, անհետ կորածին․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Պուտինի նախագահությամբ ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan