Զարուհի Փոստանջյանը. ԲՀԿ-ն ինքն իրեն հայտարարել է այլընտրանք, սակայն դրա վերաբերյալ հայտարարություն չի տարածել

Այնտեղ ներկայացված են ոչ միայն քաղաքական ուժերից ավագանու թեկնածուներ, այլև բազմաթիվ երևանցիներ, որոնք իրենց ավանդն ունեն հասարակությունում»:
Այսպես ներկայացրեց «Բարև Երևան» դաշինքը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

««Բարև, Երևան» դաշինքը մրցավազքի է դուրս եկել մի քաղաքական ուժի հետ, որը «դոպինգ» է օգտագործել» ,-ասաց նա:

«Այս կուսակցությունը երկար տարիներ զբաղվել է միայն երկիրը սասանելով, նա պետք է հեռանա»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով ԲՀԿ ընդդիմադիր կամ իշխանական լինելուն’ ԱԺ պատգամավորն ասաց.«Ոչ թե հայտարարությամբ է ուժը դառնում իշխանություն կամ ընդդիմություն, այլ’ իր գործելաոճով: Միայն իր աշխատանքով կարող ենք ասել’ ուժը ընդդիմություն է, թե իշխանություն: Հայտարարությունը դեռ բավարար չէ: ԲՀԿ-ն ինքն իրեն հայտարարել է այլընտրանք, իսկ ընդդիմադիր լինելու համար ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսում է, որ պետք է հայտարարություն տարածեն դրա վերաբերյալ, ինչն այս պահի դրությամբ չի կատարվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում