Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ-ի ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ

Վերջին շրջանում մամուլում տարածվեց մի տեղեկատվություն այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունների համար սկսել են ընտրակաշառքներ բաժանելու գործընթացը: Հատկապես նշվում էր, որ ԲՀԿ-ն 5,000 դրամ ընտրակաշառք է բաժանել: Նման ինֆորմացիա տարածեցին նաև «Բարև Երևան» դաշինքի անդամները՝ տեղեկացնելով, որ ահազանգեր են ստանում ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում հերքել է այդ տեղեկատվությունը.

«Մեզ համար կանխատեսելի էր. ժանրի կանոնների համաձայն՝ ապատեղեկատվություն տարածող կենտրոնները քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում այլ ապատեղեկատվական գործիքներ պիտի օգտագործեին, երկրորդում՝ այլ, իսկ վերջին շաբաթը պետք է նվիրվեր «ընտրակաշառքներ»-ի մասին ապատեղեկատվությանը: Քանիցս հերքել եմ՝ չի համապատասխանում իրականությանը, և չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ դրանք հստակ կենտրոնների՝ հստակ ժամանակացույցով շրջանառության մեջ դրվող ապատեղեկատվական հոսքեր են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում