57-ամյա ոստիկանն ամուսնացել է անչափահաս աղջկա հետ, որը մեծ աղմուկ է բարձրացրել
24/02/2015 15:15
Նմանատիպ
Չեչնիայում մայիսի 10-ին տեղի է ունեցել 17-ամյա Խեդա Գոյլաբիեւայի և ՆԳՆ շրջանային բաժնի պետ 57-ամյա Նաժիդ Գուչիգովի պսակադրության արարողությունը: Փաստացիորեն ամուսնությունը համարվում է ոչ պաշտոնական, քանի որ Գուչիգովն արդեն ամուսնացած է, իսկ Ռուսաստանում բազմակնությունն արգելված է, գրում է «Նովայա Գազետա»-ն:
Հարսանիքին հրավիրված է նաև չեչեն առաջնորդ Ռամզան Կադիրովը:
Անչափահաս աղջկա հետ ամուսնանալու ոստիկանապետի ցանկության մասին հայտնի էր դարձել ապրիլի 30-ին: Սկզբում նա հերքում էր այդ լուրերը, սակայն Չեչնիայի նախագահը հետագայում հաստատել էր այդ տեղեկությունը:
Դրանից հետո պաշտոնանկ էր արվել տպագրության նախարար Շաիդ Ժամալդաևը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում