Ր. Հովհաննիսյան. Ապրիլի 9-ի երդումից հետո մեզ ոչինչ հետ չի պահելու

«Ոչ մեկը 40 տոկոս չի վերցնում: Դուք բոլորդ՝ Դաշնակցություն, ՀԱԿ, ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ, Առաքելություն և Երևանի բնակիչ, եթե ուզում եք կեղծիքից դուրս գալ, ապա մայիսի 5-ից հետո ունենալու եք նոր վիճակ և այդ նոր վիճակն առանց «Բարև Երևան» դաշինքի չի լուծվելու»,-Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգհություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինս կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին համախմբել և միասին գործել:

Հովհաննիսյանի խոսքով՝  ապրիլի 9-ի երդումից հետո իրենց ոչինչ հետ չի պահելու. «Մենք մեր երդմամբ ասացինք, որ չենք նահանջելու, չենք ընկրկելու, չենք վաճառվելու և դրա համար ում ուզում է Երևանի բնակիչը՝ թող ընտրի, պատասխանատվությունը բոլորիս վզին է»:

Մայիսի 5-ին, Ր. Հովհաննիսյանի խոսքով, Երևանն ունենալու է նոր քաղաքապետ և նոր քաղաքապետարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում