Մայիսի 5-ին միասին գնանք ընտրատեղամաս և ասենք «Բա՛րև, Երևան. Ա. Մարտիրոսյանի հորդորը՞ քաղաքացիներին

«Իհարկե, պայքարի տարբեր ժամանակներ են եղել, տարբեր հաջողություններ են եղել, բայց մի բան ակնհայտ է՝ Երևանում, Հյաստանում քաղաքացին արդեն ասել է՝ ես իմ իրավունքի տերն եմ, ես իմ երկրի տերն եմ, ես իմ հայրենիքի տերն եմ, դուք հաստատուն մնացիք այդ համոզման մեջ: Մենք ունեցանք մի իրավիճակ, որ իշխանությունները հասկացան, որ չկան քաղաքացու մոտ, այն իշխանությունը, որ կա, իրականում՝ կեղծ է, կա մի առաջնորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյան, ում վստահեցինք մենք։ Այսօր «Բարևե Երևան» դաշինքը եկել է կառավարման փոփոխությունը Երևանից սկսելու, սա նոր շարժում չէ, սա շարունակություն է փետրվարի 18-ի ձեր որոշման: Մենք պետք է փոխենք կառավարման համակարգը, որովհետև ներկայիս համակարգը ոչ թե քաղաքացիների շահերի սպասարկելուն է միտված, այլ բացառապես մի քանի օլիգարխի գերշահույթներ ապահովող կառավարման համակարգ է: Որքան էլ քաղաքապետերը փոխվեցին, միևնույն է, համակարգը մնաց նույնը»,-այս մասին այսօր Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասաց Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս նաև ցանկություն հայտնեց, որ Երևանը մայրաքաղաքի նման արդյունք ցուցաբերի և իր ձայնը տա «Բարև Երևան» դաշինքին:

«Մայիսի 5-ին միասին գնանք ընտրատեղամաս և ասենք «Բա՛րև, Երևան»,-հորդորեն Ա. Մարտիրոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում