Ես այլևս չեմ հավատում, որ սեր գոյություն ունի. Թինա Դուտտա
Նմանատիպ
Սիրված դերասան Թինա Դուտտան մեծ ճանաչում է ստացել Մերժվածը հեռուստասերիալից: tellychakkar.com-ը փորձել է մի շարք հարցերի միջոցով պարզել Թինայի կարծիքը ֆիլմի և գործընկրների մասին:
Դուք երկար ժամանակ է ինչ Մերժվածում եք նկարահանվում, միթե չեք ձանձրանում
Բոլորովին, ես չեմ հասցնում ձանձրանալ տաղավարում, սակայն լուրեր են տարածվել, իրբրև ես պատրաստվում եմ լքել նախագիծը, դա այդպես չէ:
Լուրեր են պտտվում, որ ձեր և Ռաշամի Դեսայի մեջ լարվածություն կա, ինչ կասեք այս մասին
Իրականում, այն տաղավարը որտեղ ես և Ռաշամին պատրաստվում էին նկարահանումներին շատ փոքր էր, ուստի ես տեղափոխվեցի մեկ այլ սենյակ: Ինչպես կարող էինք ես և Ռաշամին թշնամանալ: Եթե հիշում եք 600-րդ սերիայում մենք կրում էինք նույն հագուստը, ականջողերը, ունեինք նույն դիմահարդարումը, մենք ասես քույրեր լինեինք:
Ձեզ և Մահեշին միասին են տեսել. Դուք միասին եք
Երբ լսեցի այդ լուրը շատ շփոթվեցի: Իրականում մենք լավ ընկեր ենք, հաճախ ենք հանդիպում, սակայն ես պատրաստ չեմ ամուսնության և չեմ հավատում սիրուն:
Ինչքան մոտ եք Իչայի կերպարին, որ խաղում եք
Երբ գալիս է ընկերներին օգնելու պահը, այդ ժամանակ ես նմանվում եմ Իչային, սակայն ֆիլմում նկարահանվելու ժամանակ կան պահեր, երբ շատ եմ զայրանում Իչայի այդքան բարի լինելու համար:
Ինչ՞ գրքեր եք սիրում ընթերցել
Գրքեր կարդալ ես շատ եմ սիրում, սակայն ոչ միշտ եմ ժամանակ ունենում: Գերադասում եմ կարդալ կարճ պատմվածքներ, սիրելի գիրքս Galpoguccho-ն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում