Աղբը համայնքներում ու համայնքներից դուրս
26/03/2018 16:05
Նմանատիպ
Մինչև Մաքուր Հայաստան ծրագրի մեկնարկը Հայաստանում աղբանոցները զբաղեցնում էին 430 հեկտար: Շաբաթօրյակներն, իհարկե, օգուտ տվեցին, բայց աղտոտված ու աղբահանություն չունեցող համայնքները դեռ քիչ չեն մեր երկրում: Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում մարդիկ աղբը տեսակավորում են` փորձելով հնարավորինս քիչ թափոն ստեղծել. աղբից ազատվելու միակ ճանապարհը այրումն է: Վայոց Ձորի մարզկենտրոնում էլ գետը խեղդվում է աղբի մեջ, չնայած քաղաքում իրականացվում է աղբահանություն: Ինչ փոխվեց աղբավայրերի քարտեզի վրա մեկ տարվա ընթացքում և երբ իրականություն կդառնա ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Աղբահանությունը համայնքներում և աղբը` համայնքներից դուրս:
Մանրամասները տեսանյութում
Հետևեք մեզ նաև Telegram-ում