Պարարվեստի նվիրյալը մեծարվեց

Պարարվեստի նվիրյալը մեծարվեց

Մարտի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ բալետի արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Ղարիբյանի 95-ամյակին նվիրված փառատոնի փակումն ու գալահամերգը: Մի քանի օր տեւած փառատոնի շրջանակներում պարային յուրօրինակ համարներով հանդես եկան լավագույն պարային խմբեր, անհատներ, ինչպես նաեւ Երգի-պարի պետական անսամբլի հին եւ նոր կազմի պարողները: Մասնակիցների կազմը ընդգրկում է Վայոց ձորից մինչեւ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Պարային համարները գերազանցում են 3000-ը: Փառատոնի ավարտին պարային խմբերը պարգեւատրվեցին Ազատ Ղարիբյանի անունը կրող հուշանվերներով եւ պատվոգրերով:

Շքահամերգին ներկա էր նաեւ մեծն վարպետի դուստրը՝ Տաթեւիկ Ղարիբյանը: Միջոցառման կազմակերպիչը Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունն էր:

ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում