Արմեն Ռուստամյան. Ընդդիմադիր քաղաքապետը պետք է սխալներ չգործի

Մեր խնդիրը ապացուցելն է, որ սա լուրջ քաղաքական ընտրություն է:Այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում անդրադառնոլով Երևանի ավագանու ընտրություններին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` ընտրապայքարը շատ թեժ է անցել և դրա պատճառն այն է, որ պայքարին մասնակցում էին,հիմնական ուժերը:

«Երեւանի նման համայնքում, եթե զիջում տեղի ունենա ընդդիմությանը, դա շատ մեծ ճեղք կառաջացնի մենիշխանության մոնոլիտ դրվածքի մեջ: Ընդդիմադիր քաղաքապետը պետք է աշխատի եւ սխալներ չգործի: Սա օգուտ է միայն եւ միայն Երեւանի քաղաքացիներին: Մենք վստահ ենք, որ այն նպատակը, որը իշխանությունների առաջ դնում են ընդդիմադիր բողոքական զանգվածը, դա այն է, որ Երեւանին վերադարձվի իշխանությունը: Մենք ամեն ինչ անում ենք, որ այս ընտրությունները երկու արդյունք տան՝ դիտվի սա որպես հանրաքվե ոչ ասելու այս իշխանություններին, անվստահության հանրաքվե լինի, որից կշահի նախեւառաջ ընդդիմադիր դաշտը եւ ընդդիմադիր դաշտի մեջ հատկապես այո ասեն ՀՅԴ-ին»,-ասաց Ա Ռուստամյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում