Դիանա Կարդումյանի «ՏՈՄԲԵ»-ն՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Դիանա Կարդումյանի «ՏՈՄԲԵ»-ն՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Դիանա Կարդումյանի «ՏՈՄԲԵ» ֆիլմն ընդգրկվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: 

Փառատոնի պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ ծրագրում ընդհանուր առմամաբ ընդգրկված է 9 ֆիլմ՝ Կանադայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Ավստրիա-Գերմանիա-Շվեդիայից, Պաղեստին-Լիբանանից, Ռուսաստանից երկու ֆիլմ, Բուլղարիայից:

Ֆիլմը մի կնոջ մասին է. «Կառան «Ոսկե Ձկնիկ» ճաշարանում ափսե լվացող է աշխատում: Նրա կյանքը նման է մոխրագույն օրերի անվերջ շարանի՝ հեռու մեծ քաղաքի կանչող լույսերից: Կառան ամեն գիշեր ոտքով, միայնակ վերադառնում է տուն, որպեսզի գումար խնայի ընտանիքի համար: Մի անգամ անսպասելի մի միջադեպ կոտրում է նրա միօրինակ առօրյայի ընթացքը»:

19 րոպե տևողությամբ կարճամետրաժ դրամայի նկարահանումներն իրականացվել են Երևանում: Սցենարի հեղինակներն են Վահրամ Մարտիրոսյանն ու Դիանա Կարդումյանը, վերջինը նաև բեմադրող ռեժիսորն է: Դերերում հանդես են գալւս Նարինե Գրիգորյանը, Տաթև Ղազարյանը, Տաթև Հովակիմյաըն, Արմեն Մարգարյանը: Արտադրող ընկերությունը anEva production -ն է, նկարահանումն իրականացվել է Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի, «Ապաթեոզ» ընկերության, «Մոսկվա» կինոթատրոնի աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում