Մայիսի 10-ը ոչ աշխատանքային օր է

Հայաստանի կառավարությունը մայիսի 2-ին որոշում ընդունեց մայիսի 10-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու մասին:

Այս առաջարկը ներկայացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և նշել, որ դրա արդյունքում քաղաքացիները կկարողանան հանգստանալ միանգամից չորս օր:

Մայիսի 9-ը պաշտոնապես ոչ աշխատանքային օր է, քանի որ այդ օրը մեր երկրում նշվում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տոնած հաղթանակի օրը:

Մայիսի 10-ի փոխարեն աշխատանքային կլինի մայիսի 18-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում