Հովիկ Աբրահամյանը բարկացած է պատգամավորների վրա

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ԱԺ նիստում’ օրինագծերի քվեարկության ժամանակ բարկացավ պատգամավորների վրա: Նա հանձնարարեց պատգամավորներին, որ այսուհետև բոլոր նիստերին ներկա գտնվեն և բարեխղճորեն կատարել օրենսդրական գործունեությունը:

ԱԺ նախագահը հանձնարարեց քարտուղարությանը, որպեսզի ԱԺ հաջորդ նիստին գրանցեն  մասնակցող բոլոր պատգամավորների անունները մեկ առ մեկ և ներկայացնեն լրատվամիջոցներին:

Ինչից հետո էլ Հ. Աբրահամյանը, դիմելով ԶԼՄ ներկայացուցիչներին, ասաց. «Ես հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին այդ պատգամավորների անունները տարածել սոցիալական համակարգերով, ցանցերով, որպեսզի ընտրողներն իմանան, թե ում են գործուղղել ԱԺ»:

Նշենք, որ ԱԺ նախագահը գործում թերացող պատգամավորներին հիշեցրեց «ԱԺ կանոնակարգ» օրենքը, նկատեց, որ միջանցքներում շրջելու փոխարեն պետք է մասնակցել նիստերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում