«Առավոտ». Մեր քաղաքականությունն այսօր համարժեք չէ պատերազմի վտանգին

«Առավոտ». Մեր քաղաքականությունն այսօր համարժեք չէ պատերազմի վտանգին

«Առավոտ»-ը անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին գրել է, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Իսկ անցած պատերազմից դասերը քաղվում են առաջին հերթին քաղաքականության հարթության վրա:

«Մեր քաղաքականությունն այսօր համարժեք չէ պատերազմի վտանգին, չի սպասարկում պատերազմը կանխելու նպատակը մի աշխարհում, որտեղ էապես նվազել է կանխատեսելիությունը, որտեղ միջազգային ինստիտուտներն աշխատում են, խիստ ցածր արդյունավետությամբ: Քաղաքական պատասխանատվությունը ենթադրում է, որ պատերազմի կանխման գործում ամբողջ բեռը չմնա բանակի ուսերին, և բանակը չդառնա բոլոր քաղաքական անբանների «հաշիվ փակողը», ինչպես դա եղավ երկու տարի առաջ»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում