Վահագն Խաչատրյան. ՀԱԿ-ն ակտիվորեն համագործակցում է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ
Նմանատիպ
«Շնորհակալ եմ լրագրողներից, քանի որ ձեր միջոցով մեր ասելիքը հասցրինք ընտրողին: Քարոզարշավը դժվար սկսեցինք, որովհետև սկզբում զբաղված էինք ՀԱԿ համագումարով: Բայց ամենակարևորն այն է, որ երևանցին հասկացավ’ սրանք քաղաքական ընտրություններ են»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպամանն ասաց ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով` ՀԱԿ-ի հիմնական նպատակը այն էր, որ ընտրողները հասկանային` Երևանի ընտրությունները քաղաքական են և դա նիանց հաջողվեց:
Վահագն Խաչատրյանը նշեց, որ այս ընտրություններում իշխանության նկատմամբ հաղթանակ տանելու համար ՀԱԿ-ն ակտիվորեն համագործակցում է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» հետ:
Դիմելով ոստիկանությանը` վերջինս կոչ արեց` ընտրությունների օրն ու դրանց նախորդող օրերին պայթարել կեղծիքների դեմ.
«Ոստիկանները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Մալաթիա-Սեբաստիա համայնքին, որտեղ հանցագործություններ են անելու, խժդժություններ են անելու, որ կեղծիքներ անեն’ մի քանի անգամ քվեարկեն»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում