Համահայկական բնապահպանական ճակատը անդամներ է հավաքագրում

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) սկսում է անդամների հավաքագրում և կազմակերպում է աշխատանքային հանդիպում-ծանոթություն, որը կկայանա մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, Նարեկացի արվեստի միությունում (հասցեն՝ Վարդանանց 16/1, Վերնիսաժի հարևանությամբ):

Հանդիպման ժամանակ ավելի մանրամասն կներկայացվեն ՀԲՃ-ի կազմակերպչական կառուցվածքը, աշխատանքային խմբերի նկարագրությունները, գործունեության սկզբունքներն ու կանոնները։ Կքննարկվի նաև իրավաբանական կարգավիճակը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում