Շտեֆան Ֆյուլեն ժամանել է Ադրբեջան

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ժամանել է Ադրբեջան, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Ադրբեջանում Ֆյուլեն հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի, էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևի, կրթության նախարար Միքայիլ Ջաբբարովի, փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ընդառաջ։

Շտեֆան Ֆյուլեն մայիսի 3-ին ելույթ է ունենալու Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում և մամուլի ասուլիսով է հանդես գալու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում