Դատարանը մերժել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից խայտառակ կերպով վտարված Լ. Սարգսյանին

Այսօր Երևանի Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից 2009 թ-ին խայտառակ կերպով վտարված Լ. Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի:
Այսպիսով, ևս մեկ անգամ վերահաստատվում է, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շարունակելու է իր քաղաքական գիծն առանց վտարված և վարկաբեկված կերպարների՝ ատենապետությամբ ընկ. Գևորգ Պերկուպերկյանի և Հայաստանի վարչության:

Արդարությունը և կուսակցական կարգապահությունը վերջապես վերականգնված է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում լրագրողական համքարությանը ՍԴՀԿ-ի մասին հոդվածներ տպելիս՝ հիշել, որ Լ. Սարգսյանը, Գ. Եղիազարյանը, ովքեր իրենց հնչակյան են հորջորջում, ոչ մի կապ չունեն 125 ամյա Մայր կուսակցության հետ, խայտառակ ձևով վտարվել են, որը այսօր հերթական անգամ փաստվեց Քանաքեռ Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում