Հարկայինը լուրջ խախտումներ է հայտնաբերել Գագիկ Ծառուկյանի մոտ

ՀՀ պետեկամուտների կոմիտեի Աբովյան քաղաքի հարկային ծառայության պետը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում լուրջ խախտումներ են հայտնաբերել:

Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ հրահանգված է, որ հարկային ծառայության աշխատակիցները ուշադրությամբ ստուգեն հայտնաբերված խախտումները, որպեսզի կարողանան ցցուն փաստեր հրապարակել: Ու այս ընթացքում արվել է ամեն ինչ, որպեսզի մեծ «թվերով» խախտումներ ներկայացվեն: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՊԵԿ մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանից, սակայն նա համառորեն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում, Երեւանի կոնյակի գործարանում, «Կոտայք» գարեջրի գործարանում եւ մյուս ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին: Լուրը հաստատել էր նաեւ ԲՀԿ-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում