ՀՀ Նախագահի օգնականներն ազատվել են պաշտոնից
09/04/2018 11:12

Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է կարգադրություն Ավետիս Բերբերյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի այլ կարգադրություններով Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից ազատվել են նաև Արմեն Աբելյանը, Վարուժան Ներսեսյանը և Հրայր Ղուկասյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում