ԲՀԿ հանրահավաքի մասնակիցներին 1000-5000 դրամ են բաժանել. Կա ձայնագրություն

Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում կայացած ԲՀԿ հանրահավաքին՝ «Հայկական ժամանակ»-ը գրել է. «Դեռ հանրահավաքից մեկ ժամ առաջ դեպի հրապարակ տանող փողոցներում մեծ աժիոտաժ էր: Ահաբեկված ԲՀԿ-ն ավտոբուսներով տեղափոխում էր իր հանդիսատեսին: Տարբեր էլեկտրոնային ԶԼՄ-ներ սկսեցին տեղեկություններ հրապարակել, թե Աբովյան քաղաքի մանկապարտեզների և դպրոցների աշխատողներ, պարզապես աբովյանցիներ’տեղափոխվում են Երևան’Ազատության հրապարակ: Մեր թղթակից Գագիկ Աղբալյանը նույնպես ներկա է եղել այդ աժիոտաժին: Ավելին, նա ականատես է եղել, թե ինչպես են օպերային հարակից տարածքում երիտասարդներին հագցնում ԲՀԿ-ի սպիտակ շապիկները, գլխարկները:

Մեր թղթակցի մոտ կա ձայնագրություն, որտեղ ապացուցվում է, որ դրա դիմաց հազարական դրամ է բաժանվել: …Բայց սա ամբողջը չէ: Իշխանությունների կողմից ահաբեկումների ենթարկվող այս ընդդիմադիր ուժի հանրահավաքին մարդ բերելու համար ծառայել են նաև հենց իրենց’ահաբեկողների տրանսպորտային միջոցները: … Հանրահավաքից հետո Ազատության հրապարակը նման է եղել ֆուտբոլային ստադիոնի տրիբունային’խաղից հետո: Հրապարակը աղբադաշտի էր վերածվել: …Իսկ ահա օրվա վերջում ահազանգ ստացանք, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց’ Կոնյակի գործարանի հարևանությամբ, երիտասարդներ են հավաքված: Տեղում մեր թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է դրում հավաքված տղաների խմբի մեջ մեկը նայում ցուցակին և 10 հազար դրամանոցներ տալիս խմբի լիդերներին, որ նրանք կիսեն իրար մեջ: Թերթի թղթակցի և փող ստացող տղաների միջև տեղի է ունեցել հետևյալ երկխոսությունը, որի ժամանակ, պատասխանելով հարցին, թե մարդա ինչքա՞ն են տալիս, ասել է. «Վաբշե 5 են տալիս, էս գործը 5 ա: Մեզ մարդա 2-2.5 են տալիս, խառը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում