ՀՔԾ պետը պաշտոնա՞նկ է արվել

Երեկ համառ լուրեր էին շրջում առ այն, որ պաշտոնանկ է արվել հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ին չի հաջողվել պաշտոնապես ստուգել. Միրզոյանը կամ չի պատասխանել հեռախոսազանգերին, կամ պատասխանելու դեպքում ասել է, թե սխալ եք զանգահարել: Քանի որ ՀՔԾ-ն չունի մամուլի խոսնակ, «Ժողովուրդ»­ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանին, որն ասել է, թե թեև իրենք նույն շենքում են տեղակայված, սակայն բոլորովին այլ հիմնարկներ են, և ինքը չի կարող պատասխանել այդ հարցին: «Ժողովուրդ»-ը ստիպված է եղել Միրզոյանի ընկերների միջոցով ճշտել լուրը, որոնց հետ զրույցում ՀՔԾ պետը հերքել էր պաշտոնանկության լուրը: Սակայն մյուս կողմից էլ հերքումն ամենևին էլ հիմք չէ. Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն էլ էր հերքում, բայց… – See more at: http://www.yerevannews.am/news/view/item_65754120.html#sthash.3GT13yKU.dpuf

Հետևեք մեզ նաև Telegram-ում