Արմեն Սարգսյանը ժողովրդի առջեւ երդվելով ստանձնեց Նախագահի լիազորությունները
09/04/2018 19:31
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետությունն այօրվանից առաջ է գնում կառավարման նոր մոդելով: Երկիրն անցավ կառավարման խորհրդարանական համակարգի: Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց նախագահի պաշտոնը: Նորընտիր նախագահը երդվել է իր լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Մինչև հատուկ նիստի մեկնարկը առավոտյան տիկնոջ հետ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Բաղրամյան 26-ում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում