Վիգեն Սարգսյանը հետագա հաջողություններ է մաղթել Ռուսաստանի դեսպան Վոլինկինին
10/04/2018 18:17

Նմանատիպ
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ապրիլի 10-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին` Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իվան Վոլինկինին պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական միջպետական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, մաղթել հետագա հաջողություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում