Ռուբեն Հակոբյան. Մենք մարտավարական սխալներ են թույլ տվել

ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այն  հարցին, թե արդյո՞ք «Ժառանգությունը» փետրվարի 18-ից հետո չի կորցրել իր ընտրազանգվածը, որից էլ կտուժի «Բարև Երևան» դաշինքը մայիսի հինգին կայանալիք ընտրություններում, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ դա լուրջ քաղաքական վերլուծության խնդիր ունի:

«Ընդդիմադիր էլեկտորատը անտեր մնաց և շատ ուժեր, որոնք տարիներ շարունակ պնդում էին, որ պետք է փոխել իշխանությանը, այդուհանդերձ բերեցին իշխանության վերարտադրմանը: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ այդ էլեկտորատի թեկնածուն»:

Ռ. Հակոբյանը նշեց, որ իրենք մարտավարական սխալներ են թույլ տվել, և ապրիլի 9-ին էլեկտորատը կորցրել են, քանի որ էլեկտրոատը ուղղակի բազմաշերտ էր:

Բանախոսի խոսքով` ժողովուրդը չի հասթափվել Րաֆֆի Հովհաննիսյանից, ուղղակի նրանք սխալ պլաններ ունեին կապված Հովհաննիսյանի հետ, ամեն մեկը կարծում էր, թե իր ուզածը պիտի արվեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում