Ընթանում է կառավարության դռնփակ նիստը
12/04/2018 11:27

Նմանատիպ
Հաշվի առնելով, որ ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը, կառավարության ապրիլի 12-ի նիստն անցկացվում է դռնփակ ձևաչափով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է 71 հարց:
Նիստից հետո նախատեսվում են ճեպազրույցներ, մասնավորապես, կառավարության մամուլի սրահում կկազմակերպվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի ճեպազրույցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում