Արմեն Մարտիրոսյան. Ես այս ընտրություններից միայն ձայների մեծամասնություն եմ ակնկալում
Նմանատիպ
«Մարդկանց ամենաթողությունն այն աստիճանի է հասել, որ հաճախ թաղամասերում որոշ մարդիկ հեռախոսի համար էին թողնում՝ ասելով. «թող մեզ զանգեն՝ նոր գան ստեղ քարոզարշավ անեն», -այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով «Բարև Երևան» դաշինքի նախընտրական քարոզարշավն անցավ բազմաթիվ խոչընդոտներով ու միջադեպերով:
«Այսօր մասսայաբար ընտրակաշառքներ են բաժանվում ու օգտագործվում է ադմինիստրատիվ ռեսուրսը.
«Դպրոցներում, պետական կառույցներում’ ամեն տեղ ճնշումներ կան: Ոստիկանությունը հետևողական չէ սրանց նկատմամբ: Մեր պաստառներն են պոկում’ ոստիկանությունը չի բացահայտում: Էլի եմ ասում’ ամենաթղության մթնոլորտ է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանն ավելացնելով, որ հույս ունի’ քաղաքացին, այնուամենայնից, կգիտակցի ստեղծված իրավիճակը.
Եզրափակելով խոսքը Մարտիրոսյանը նշեց , որ այս ընտրություններից միայն ձայների մեծամասնություն է ակնկալում ևհույս հայտնեց, որ ավագանին կփոխվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում