Պեպո
Նմանատիպ
«Պեպո»-ն, որն հայկական առաջին հնչյունային ֆիլմն է, նկարահանվել է 1935 թվականին, Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի հիման վրա։
Սյուժե
XIX դարի երկրորդ կեսը, հին Թիֆլիս։ Ֆիլմը պատմում է մի աղքատ ձկնորս Պեպոյի և խարդախ առևտրական Զիմզիմովի դիմակայության մասին։ Պեպոն փորձում է դատարանի միջոցով վերադարձնել այն գումարները, որոնք ժամանակին իր հայրը պարտքով տվել է Զիմզիմովին։ Սակայն լինելով դատավորի հետ դավադրության մեջ Զինզիմովը ոչնչացնում է իսկական վկայականը փոխարինելով այն կեղծով։ Սա թույլ է տալիս մեղադրել Պեպոյին խարդախության մեջ…
Դերերում
Հրաչյա Ներսիսյան – Պեպո
Տատյանա Մախմուրյան – Կեկել, Պեպոյի քույրը
Դավիթ Մալյան – Կակուլի
Ավետ Ավետիսյան – Արութին Զիմզիմով
Համբարձում Խաչանյան – Դարչո
Հասմիկ – Շուշան, Պեպոյի մայրը
Գրիգոր Ավետյան – Գիքո
Մարիա Բերոյան – Դարչոյի մայրը
Գուրգեն Գաբրիելյան – կինտո
Արմեն Գուլակյան – Դուդուլի
Նինա Մանուչարյան – Նաթել
Նադեժդա Գևորգյան – Էփեմիա
Վաչե Բագրատունի – Սամսոն
Մարիա Ջրպետյան – բամբասող կին
Ադելինա Վանյան – Մարգրիտ
Միքայել Գարագաշ – Գևորգ
Վլադիմիր Բարսկի – դատավոր
Արտավազդ Քեֆչյան – Փիչխուլ
Ֆերդինանդ Բժիշկյան – դատախազ
Պահարե – Զիմզիմովի ծառա
Վեներա Հակոբյան – հյուր
Արտեմ Բերոյան – հյուր
Մարիա Մոջորյան – բամբասող կին բաղնիքում
Ստեղծագործական խումբ
Համառեժիսոր – Արմեն Գուլակյան
Նկարիչներ – Վալերիան Սիդամոն-Էրիստով, Սերգեյ Սաֆարյան, Միքայել Արուտչյան
Հնչյունային օպերատորներ – Նիկոլայ Պիսարև
Երաժշտական ձևավորող – Դ. Բլոկ
Ռեժիսորի ասիստենտներ – Տ. Գարինա, Ֆ. Կարեն
Խորհրդատուներ – Վիկտոր Շկլովսկի, Ա. Գրեբնև
Տնօրեն – Ա. Օհանջանյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում