Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ցանկանում իշխանություն լինել. Ա. Ռուստամյան

Այսօր ճպազրույցնների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասաց, որ եթե վերահսկվի ընտրությունների ողջ ընթացքը, ապա իշխանությունը չի կազմի մեծամասնություն: 

ՀՅԴ ավագանու թեկնածուն միևնույն ժամանակ կարծում է, որ մնացյալ ոչ իշխանական ուժերը ևս չեն կարող ստանալ հիսուն տոկոսից ավելի: Ըստ Ա. Ռուստամյանի՝ շահեկան է գոնե հետընտրական դաշինք կազմելը:

«Նախընտրական դաշինքը չստացվեց, իսկ հետընտրական դաշինքի վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից կցկտուր հայտարարություններ են արվում, դեռ պարզ չէ՝ ինչ կլինի»,- ավելացրեց ՀՅԴ պատգամավորը:

Խմբակցության ղեկավարը նաև նշեց. «Համախմբումը չի ստացվում, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ցանկանում իշխանություն լինել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում