Մեսրոպ Առաքելյան. Մեզ համար հաղթանակ կլինի նվազագույն շեմը հաղթահարելը
Նմանատիպ
«Քարոզարշավը մեզ համար դրական էր, կարողացանք հասարակությանը հասցնել մեր ծրագրերը, մոտեցումները, խանգարող հանգամանքը լրատվամիջոցների խտրական վերաբերմունքն էր: Բայց համոզված ենք, հասարակության որոշակի հատված իր ձայնը կտա «Առաքելությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով քարոզարշավը ասացին «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչներ Մեսրոպ Առաքելյանն ու Մանուկ Սուքիասյանը:
Սուքիասյանի խոսքով’ քարոզարշավը ցույց տվեց, որ ցանկացած առաքելություն կարելի է իրականացնել, թեկուզ եւ դժվարությամբ:
«Իհարկե որոշ լրատվամիջոցներ ցուցաբերեցին խտրական վերաբերմունք: Ցանկացած ընտրություն միշտ նոր որակ է բերում ու ինդիկատորի դեր կատարում: Ընտրությունները անխուսափելի անհրաժեշտություն է»,- ասաց նա:
Առաքելյանի խոսքով’ իրենց համար հաղթանակ կլինի նվազագույն շեմը հաղթահարելը, որպես նոր ուժ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում