ՀՀ իշխող կուսակցությունը պատասխանատու չէ իր որեւէ անդամի ունեցվածքի համար. Հովհաննես Մարգարյան

 Այսօր  ԱԺ-ում ճեպազրույցում ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին հարցերին պատասխանեց, որ Հայաստանի իշխող կուսակցությունը պատասխանատու չէ իր որեւէ անդամի ունեցվածքի համար: 

Պատգամավորը նաև հավելեց. «Յուրաքանչյուր պետաշխատողի ունեցվածք հետաքրքրում է հասարակության լայն շերտերին: Ողջունում եմ խորհրդարանի Էթիկայի հանձնաժողովի քայլերը, որ առանց պաշտոնյաների հետ համաձայնեցման հրապարակում է նրանց եկամուտների մասին տեղեկություններ»:

Իսկ այն հարցին, թե արդյոք ՕԵԿ-ը պատասխանատվություն չի՞ զգում ՀՀԿ-ի, որպես կոալիցիոն գործընկերոջ համար,  Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Կոալիցիան պատասխանատու չէ իր որեւէ անդամի ունեցվածքի համար: Դա ճիշտ է նաեւ իմ պարագայում. օրինակ, իմ ունեցվածքի համար եւս կոալիցիան պատասխանատվություն չի կրում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում