AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ-ում խորհրդարանական համակարգը թույլ կտա ավելի արագ տեմպերով զարգացնել երկրի տնտեսությունը. Սերժ Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Իրականում մենք արդեն մի քանի օր է՝ ապրում ենք խորհրդարանական հանրապետությունում: Վաղը պատգամավորները կընտրեն վարչապետի: Այդպիսով, կձևավորվեն երկրի կառավարման բոլոր հիմնական օրգանները: Հայաստանում սահմանադրական փոփոխությունները սկսվեցին 2005 թվականին (2005թ. անցկացված հանրաքվեով ներդրվեցին զսպումների և հակակշիռների մեխանիզմներ, նշանակալիորեն կրճատվեցին Նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց- խմբ.): 2007 թվականից դրանք օրինական ուժի մեջ մտան:

Երկար ժամանակ աշխատելով պետական կառավարման բարձր պաշտոններում, այդ թվում և վարչապետի ու նախագահի պաշտոններում, մենք գործընկերներիս հետ եկանք այն եզրակացության, որ կիսանախագահական կառավարման ձևաչափն իր մեջ պարունակում է մեծ սպառնալիքներ, քանի որ հավասարակշռված չէ»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ ստացվել էր այնպես, որ նախագահը մեծ պատասխանատվություն էր կրում երկրի ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության ապահովման հարցերում, սակայն չուներ համապատասխան լիազորություններ, որպեսզի կյանքի կոչեր Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները:

«Վերադարձը կառավարման նախագահական համակարգի դրականորեն չէր ընկալվի մեր հասարակությունում: Չէ որ 2008 թվականի նախագահի ընտրություններն անցան ոչ հարթ: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման համակարգը խորհրդարանականի: Պատասխանելով նման ցանկություններին՝ մենք որոշեցինք հավասարակշռել երկրի քաղաքական կառուցվածքը, որն այժմ աչքի է ընկնում խորհրդարանի ուժեղ օրենսդրական իշխանությամբ, որի դիմաց կառավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրում: Կարծում եմ, որ կառավարման նման ձևն ավելի է համապատասխանում հայկական իրականությանը, մեր ժողովրդի մենթալիտետին: Դա թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը»,- ասել է Սարգսյանը:

Լրահոս
Գեներալ Օգանովսկին միանում է բանակի պահանջին ԵՄ հայտարարությունը՝ Հայաստանի տեղի ունեցող իրադարձությունների մասին Երբ Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայնորեն հայտնում է անվստահություն, կա երկու ելք. Վիգեն Սարգսյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին Լեոնիդ Կալաշնիկովը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Տեր-Պետրոսյանի այսօր տարածված հայտարարությունը նոյեմբերի 10-ին է արվել Էրդոհանի խոսնակը ևս դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը Ոստիկանության սպաները շարունակում են կանգնել բանակի կողքին ու հրաժարական պահանջել Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում. Միքայել Մինասյան Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Սպայկայի տնօրեն Դավիթ Ղազարյանը մասնակցում է Փաշինյանի աջակիցների երթին։ Առաջնագծում տիրող իրավիճակի մասին Ինչքան էլ էմոցիաները մեզ խեղդեն, անհրաժեշտ է գործել օրենքի, Սահմանադրության շրջանակներում. Վանեցյան Վազգեն Մանուկյանը կոչ արեց բարիկադներով փակել Բաղրամյան պողոտան Ալիեւ. «Դաշնակիցները ուզում են վերակենդանացնել Հայաստանի բանակը» Վարանգաթաղն ազատագրելիս զոհված կամավորի ընտանիքը հրաժարվել է հյուրընկալել Աննա Հակոբյանին Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել, արտահերթ նիստ չի լինի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մենք տեսանք, որ հրապարակում ընդունած քաղաքական որոշումները մեզ լավ տեղ չեն հասցնում. կա՛նգ առեք․Սամվել Բաբայանի կոչը Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանից ողջունում է Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդին (տեսանյութ) ՀՀ քննչական կոմիտեի կոչը Բոլորս պետք է ոտքի կանգնենք և միմիայն սահմանադրական ճանապարհով հեռացնենք այս իշխանությանը. Արտակ Թովմասյան ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը Հայաստանը երբեք նման անմխիթար վիճակում չի եղել. Իլհամ Ալիևը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Այն, ինչ լսում ենք հրապարակից, քաղաքագիտական անգրագիտություն. Ռուբեն վարդապետ Զարգարյան Կոչ եմ անում Արմեն Սարգսյան չստորագրել. Էդմոն Մարուքյան ՆԱՏՕ-ի անդամ 2 պետության նավերը մտել են Սև ծով. ՌԴ-ն հետևում է իրավիճակին Ռուսաստանի Դաշնային խորհրդում մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը Համահայկական ազգային համաձայնություն շարժման հայտարարությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր գեներալիտետի ցավը տանեմ. Արամո Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին․ Գորիսի քաղաքապետ Բանակի գեներալներին ձերբակալելու հրահանգի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ ԳՇ զորամիավորումների ղեկավար կազմին․ Լևոն Մնացականյան Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները խոսել են իրար հետ Երդվում եմ հորս գերեզմանով՝ երբեք թուրքից ոչինչ չեմ խնդրել, միշտ իրենք են խնդրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իլհամ Ալիեւը՝ Հայաստանում ընթացող զարգացումների մասին Խնդրում ենք միանալ ՀՀ զինված ուժերին․ ԱԱԾ նախկին աշխատակիցների կոչն Աբազյանին Ձախողված մարդիկ պետք է գնան. Հունան Պողոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը նոր հրամանագիր է ստորագրել Ծեծկռտուք ցուցարարների միջև. հրապարակում թեժ է (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan