Հրապարակվել են ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների անունները

Օրեր առաջ ԱԺ նախագծերի քվեարկությունից անմիջապես հետո պատգամավորները լքել էին նիստերի դահլիճը, ինչը բարկացրել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: վերջին եսեր հայտարարել էր, որ կհրապարակվի նիստերից բացակայող պատգամավորների անունները: 
Այսօր հրապարակվել է տեղեկանք մայիսի 2-ի ՀՀ ԱԺ նիստերին պատգամավորների մասնակցության վերաբերյալ։

Երեկ ԱԺ նիստից ամբողջ օրը բացակայած ՀՀԿ-ականները եղել են Արտակ Սարգսյանը, Ռուբեն Սադոյանը, Հակոբ Ռ. Հակոբյանը, Կարեն Կարապետյանը, Մարինե Մարաբյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարտին Սարգսյանը, Առաքել Մովսիսյանը և Սպարտակ Մելիքյանը:

ԲՀԿ-ից բացակայողները եղել են Լյովա Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, Մարտուն Գրիգորյանը, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Ռուստամ Գասպարյանը և Աբրահամ Մանուկյանը:

ՀՅԴ-ից բացակայել է մեկ պատգամավոր՝ Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ Կոնգրեսից և ՕԵԿ-ից բացակայողներ չեն եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում