Աղվան Վարդանյանը խորհրդարանի նիստին բարեհաջող ընթացք է մաղթում, դրսում գտնվողներին խոհեմության կոչ է անում
17/04/2018 12:13

Նմանատիպ
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը վստահ է, որ Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ քննարկումները նորմալ հունով կընթանան եւ վարչապետ կընտրվի: Նա այս մասին հայտարարեց Ազգային ժողովում նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում:
«Դրսում խոհեմության կոչ կանեի, եւ Աստված չանի՝ որեւէ լուրջ միջադեպ լինի: Մարդիկ իրենց իրավունքներն են իրացնում, բայց կարծում եմ՝ այն օրակարգը, որ ձեւավորել են, այսօրվա օրակարգ չէ, քանի որ այս խնդիրները կարգավորված էին Սահմանադրությամբ՝ մեր օրենքներով: Մաղթենք, որ ամեն ինչ բարեհաջող լինի»,-եզրափակեց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում